Ոտքի ելած արմավիրցիները հրաժարվեցին լսել փոխվարչապետին

Արմավիրի մարզի մի շարք գյուղերի, մասնավորապես’ Շենավանի, Մրգաշատի, Արևիկի, Հայկավանի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարhը և չցանկանալով լսել գյուղատնտեսության փոխնախարարներին, պահանջում են, որ իրենց այցելի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը գյուղացիների հետ հանդիպելու է գնացել փախվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն մարդիկ հրաժարվել են լսել նրան:

Արմավիրի մարզի Շենավան գյուղի գյուղապետ Արթուր Մկրտչյանը հայտնել է որ, գյուղացիները չեն լսել փոխվարչապետին և պատրաստվում են ոտքով գալ Երևան:

Ինպես հայտնում է Tert.am-ը Հայկավանի գյուղապետ Մամիկոն Գևորգյանի խոսքով՝ Արմավիրի մարզի այն գյուղերից է, որի բերքը նախորդ կիրակի օրը կարկտահարությունից 100 տոկոսով տուժել է. ընդհանուր 236 հեկտարի չափով բանջարաբոստանային կուլտուրաներ, խաղող, ծիրան, կեռաս, խնձոր և այլն:

Շենավան համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը ևս նշելով, որ իրենց գյուղը 100 տոկոսով տուժել է, ասաց, որ միայն 4 000 տոննա ծիրանի բերք է վնասվել , 3 000 տոննա՝ խաղողի:

«Բոլորը հատիկ-հատիկ ներկայացրել ենք: Խոստացել են պատասխանել, մարզպետն ա եկել, իրա աչքով տեսել, որ ոչ մի բան գոյություն չունի »,- ասաց գյուղապետը :

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում