ԼՂՀ նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի’ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար «Շուշիի ազատագրման համար» մեդալով պարգեւատրվել են ազատամարտիկներ Արարատ Ավանեսյանը եւ Արթուր Գասպարյանը:

Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն’ Հաղթանակի օրվա, ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 21-րդ տարեդարձի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկի այրու արժեքավոր նվերներ հանձնելու մասին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի և տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում