Վահաբիզմի տարածումը վտանգ է Ադրբեջանի համար
Նմանատիպ
Ադրբեջանը կոչ է անում իր քաղաքացիներին հետաձգել Սիրիա կատարելիք այցելությունները, եթե դրանցում չկա խիստ անհրաժեշտություն: Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլմար Աբդուլաևը:
Նրա խոսքերով, Սիրիայում իրավիճակի կտրուկ սրումից հետո Ադրբեջանը վերահսկողության տակ է առել իր քաղաքացիների այցերը և խստիվ զգուշացնում է հետևել այս կոչին:
Սիրիայում առկա իրավիճակի պայմաններում Ադրբեջանի դեսպանատունը ժամանակավորապես տեղափոխվել է Բեյրութ:Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը:
Հավելենք, որ Ադրբեջանի մտահոգությունը ոչ այնքան սեփական քաղաքացիների անվտանգության ապահովումն է, այլ վերջերս «Youtube»-ում տարածված տեսանյութը, որում ծագումով ադրբեջանցին կոչ է անում իր հայրենակիցներին միանալ իրեն և մասնակցել Սիրիայում ընթացող պատերազմին: Տեսանյութի հերոսը ահաբեկիչ է, որը պատկանում է Իսլամի ծայրահեղական վահաբիզմ ուղղությանը: Ներկայումս Ադրբեջանի համար իսլամական այս ուղղությունը մեծ սպառնալիք է, որը մեծամասամբ գալիս է Մերձավոր Արևելքից: Ուստի Ադրբեջանը ամեն կերպ փորձում է կանխել ահաբեկչական- ժայրահեղական շարժման մուտքը երկիր:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում