Ցուցարարները փակել են ֆինանսների փոխնախարարի ճանապարհը, չթողնելով, որ նա հեռանա

Շարունակվում է Ֆինանսների նախարարության դիմաց հավաքված բնակիչների բողոքի ակցիան: Վարջիններս պահանջում են, որպիսի իրենց վերադարձնեն օրինական ճանապարվոհ  «Տոնուս» ՍՊԸ–ից ձեռք բերած բնակարանները։

Քիչ առաջ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյան դուրս եկավ նախարարության շենքից, սակայն Դավիթաշեն 2-րդ թաղամասի նորակառույց շենքի բնակիչները փակելով մեքենայի ճանապարհը չթողեցին որպիսի նա հեռանա: Այս մասին հաղորդում է «Ա1+»-ը:

Ըստ աղբուրի` փոխնախարարը բնակիչներին ասել է, որ նախարարն այս պահին Ազգային ժողովում է. «Ես ամեն ինչ կփոխանցեմ նախարարին ու ձեր խնդիրը լուծում կստանա»,- ավելացրել է նա։

Փոխնախարարի հեռանալուց հետո, բնակիչներին մոտեցել է նախարարի խորհրդական Հայկ Դավթյանը եւ առաջարկեց բնակիչներից մի քանիսի հետ քննարկել խնդիրը նախարարության ներսում։ Ակցիայի մասնակիցներից 5-ը ֆինանսների նախարարությունում էին, եւ դուրս գալուց հետո նշեցին, որ իրենց խոստումներ են տրվել։

Ֆինանսների նախարարության դիմաց ակցիային են միացել նաեւ Բուզանդի փողոցի բնակիչները։ Նրանք վստահեցնում են, որ իրենց խնդիրն էլ խոստացել էին լուծել, սակայն մինչեւ այսօր, ոչ մի փոփոխություն չկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում