Հայ շախմատիստը կես միավորով է հետ առաջատարից Հոլանդիայում անցկացվող օփենում

Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում անցկացվող օփենում երեք տուրից հետո ունի 2,5 միավոր: Նա կես քայլով է ետ մնում միանձնյա առաջատարից’ գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովից (Ռուսաստան): Այս մասին տեղեկանում ենք Armchess.am կայքից:

Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում