Բինգյոլ

Բինգյոլ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները,
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի.
Շարվե շարան անցան զուգված ուղտերը,
Յարս էլ գնաց յայլաները Բինգյոլի:
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ,
Նազուկ մեջքին, ծով – ծամերին կարոտ եմ.
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ,
Սև աչքերով էն եղնիկին Բինգյոլի:
Պա՜ղ – պա՜ղ ջրեր, պապակ շուրթըս չի բացվի.
Ծուփ – ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացվի.
Դեռ չտեսած յարիս,- սիրտըս չի բացվի,
Ինձ ի՜նչ, ավա՜ղ, բլբուլները Բինգյոլի:
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ,
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ.
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանոթ չեմ,
Քույրիկ, ասա, ո րն է ճամփան Բինգյոլի:

1941
Երևան
Ավետիք ԻՍԱՀԱԿՅԱՆ

«Բինգյոլ» երգի մեղեդու մեկնաբանության մի տարբերակ է` ըստ Քրիս Մարաշլյանի: Նկարում՝ Արաքս գետը Մեղրի քաղաքի մոտակայքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում