Բակո Սահակյանը մասնակցել է Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման արարողությանը
Նմանատիպ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ասկերանի շրջանի Պատարա գյուղ եւ այնտեղ մասնակցել Արցախյան ազատամարտում զոհված պատարացիների հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է հայրենիքի ազատության ու անկախության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող նման կոթողի կառուցումը եւ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով իրականացվել է այդ ազգանպաստ նախաձեռնությունը:
Բակո Սահակյանը նշել է, որ Պատարա գյուղի բնակիչներն անձնվիրաբար մարտնչել են Արցախի բոլոր ճակատներում, իրենց դրսեւորել որպես խիզախ ու քաջարի մարտիկներ եւ այսօր էլ ծառայում են Պաշտպանության բանակի շարքերում: Նա վստահություն է հայտնել, որ գյուղի բնակիչները նման եռանդով կշարունակեն ապրել եւ աշխատել’ ի փառս մեր պետության ու ժողովրդի:
Նախագահը պետական պարգեւներ եւ արժեքավոր նվերներ է հանձնել մի խումբ ազատամարտիկների:
Միջոցառումանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում