Ոտքի ելած արմավիրցիները կսպասեն մինչև հինգշաբթի
Նմանատիպ
Արմավիրի մարզպետարանում քիչ առաջ ավարտվեց փոխվարչապետի, գյուղնախարարի և կարկուտից տուժած համայնքների ղեկավարների մասնակցությաբ խորհրդակցությունը:
Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net –ը Հայկավան համայնքի ղեկավար Մամիկոն Գևորգյանը, փոխվարչապետը իրենց տեղեկացրել է, որ վաղը ԱԺ-ում հարցը կքննարկվի և հինգշաբթի օրը որոշման մասին կհայտնի իրենց:
Գյուղապետը տեղեկացրեց, որ գյուղացիները խորհրդակցությունից հետո համաձայնել են բացել ճանապարհը, սակայն դեռ չեն հեռացել:
«Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը:
Ինչպես արդեն հայտնել էինք Արմավիրի մարզի մի շարք գյուղերի, մասնավորապես’ Շենավանի, Մրգաշատի, Արևիկի, Հայկավանի բնակիչները փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարhը և չցանկանալով լսել գյուղատնտեսության փոխնախարարներին, պահանջում են, որ իրենց այցելի կամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Գյուղացիների հետ հանդիպման էր գնացել փախվարչապետ Արմեն Գևորգյանը, սակայն սկզբում մարդիկ հրաժարվել են լսել նրան:Որոշ ժամանակ անց խորհրդակցությանը այնուամենայնիվ համաձայնվել են մասնկացել գյուղացիները:
Մայիսի 12-ին տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել մարզի 46 համայնքներում, ըստ հաշվարկի տուժել են 12811 հողօգտագործողներ: Մարզպետարանի պաշտոնական կայքում զետեղված տեղեկանքի համաձայն, վնասի աստիճանը համայնքների մեծ մասում կազմել է 100 տոկոս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում