«Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ»
08/10/2018 11:11
Նմանատիպ
Քեզ տեսնելու համար օրերն եմ ես համրում,
Քեզ սիրելու համար այդ օրն եմ սպասում։
Սիրուն քո աչքերի մեջ կորցնում եմ ես ինձ,
Այդ խորո՜ւնկ, խորո՜ւնկ, շաղի շողշողուն աչքերի։
Բոլոր գիշեր երազում եմ, բոլոր գիշեր կանչում եմ քեզ
Գիշերուզօր կարոտել եմ, կարոտել եմ, կարոտել եմ։
Արևիդ մեռնեմ, սիրո՜ւն ջան, մութ գիշերիս լուսավոր աստղը,
Ոլոր-մոլոր կյանքիս տանջանքը, գիշերներիս երազը։
Քո հայացքի համար հալվում է իմ հոգին,
Քո ժպիտը պայծառ արևն է իմ սրտի։
Աչքերիդ մեջ տեսնում եմ անուշ, բարի հոգիդ,
Այդ խորո՜ւնկ, խորո՜ւնկ, շաղի շողշողուն աչքերի։
ֆրանսիացու հայերեն կատարումը Ազնավուրի հոգեհանգստին
Հետևեք մեզ նաև Telegram-ում