Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել կտավի ինքնաոչնչացմանը
Նմանատիպ
Բրիտանացի հայտնի գրաֆիտի նկարիչ Բենքսին ցույց է տվել, թե ինչպես է պատրաստվել «Կարմիր փուչիկով աղջիկը» (Girl With Red Balloon) կտավի ոչնչացմանը, որը տեղի է ունեցել Լոնդոնում Sotheby’s աճուրդի ժամանակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա տեսանյութը տեղադրել է իր Ինսթագրամում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես նա տարիներ առաջ շրջանակի տակ տեղադրել է թղթի շրեդեր (մանրատամ մեքենա) և ասում է, որ սա այն դեպքում կգործի, եթե ինչ-որ ժամանակ կտավն աճուրդի դրվի։
«Ոչնչացման ձգումը նույնպես ստեղծագործական մոտիվացիա է»,- նշված է Բենքսիի տեսանյութում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նկարը վաճառվել է 1.042 եվրոյով, գործարքը կայացել է հեռախոսով։ Վաճառքից անմիջապես հետո գործել է շրջանակի տակ թաքնված հատուկ մեխանիզմը, որը կտրատել է նկարը։
Բենքսիի կողմից ստորագրված «Կարմիր փուչիկով աղջիկը» նկարը վաճառողի մոտ է եղել 2006-ից։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում