Կուբայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայաստան, հանդիպել ՀՀ ԱԳ փոխնախարարին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանին իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ-ում Կուբայի նորանշանակ դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիան (նստավայրը’ Մոսկվա): Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական երկխոսության ակտիվացման ու իրավապայմանագրային դաշտի ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Փոխնարար Հովակիմյանը զրուցակցին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության կողմից իրականացվող ջանքերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում