Բրազիլիայում նշել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը

Մայիսի 15-ից Բրազիլիայում ՌԴ դեսպանությունը՝ Հայաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպանությունների հետ համատեղ կազմակերպել է մեկշաբաթյա միջոցառումների շարք՝ նվիրված Հաղթանակի օրվան եւ Ստալինգրադի ճակատամարտի 70-ամյակին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մայիսի 15-ին Ռուսաստանի դեսպանությունում կայացավ հանդիսավոր երեկո, որին մասնակցեցին նաեւ Բրազիլիայի պետական հաստատություններից եւ տեղական կազմակերպություններից հրավիրված անձինք։ Երեկոյի սկզբում դեսպանությյունների ներկայացուցիչները կազմակերպեցին իրենց երկրների մշակութային եւ պատմական արժեքները բնութագող գրքերի, հուշանվերների եւ տեղեկատվական նյութերի ցուցադրություն։

Ցուցահանդեսից հետո ԱՊՀ հինգ երկրների դեսպանները իրենց ելույթներում ընդգծեցին ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի կարեւորությունը, խոսեցին այդ հաղթանակում Խորհրդային Միության ազգերից յուրաքանչյուրի ունեցած մեծ ներդրման մասին։ Կատարվեց լուսանկարների ցուցադրություն, որից հետո մասնակիցները դիտեցին «Բրեստի ամրոց» ֆիլմը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում