Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին

Համերգ՝ նվիրված «Նեմեսիս» գործողության մասնակիցներին

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը հանդես կգա «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված համերգով: Երեկոն կանցկացվի Կամերային երաժշտության տանը hոկտեմբերի 11-ին։ Համույթը ելույթ կունենա գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ:

Կամերային երաժշտության տնից հայտնում են, որ երեկոյի ընթացքում կներկայացվեն հայրենասիրական, հայկական ժողովրդական երգեր:

Նշենք, որ «Նեմեսիս»-ը գործողություն էր, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։

Այն կազմակերպել էր Հայ Հեղափոխական Դաշնակցությունը: Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով:

Աղբյուր՝ Panorama.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում