«Սպարտակը» կցուցադրվի Աթենքի հնագույն ամֆիթատրոնում
11/10/2018 11:15
Նմանատիպ
Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետը բալետմայստեր Յուրի Գրիգորովիչ բեմադրությամբ ներկայացվելու է Աթենքում՝ Ատտիկա շրջանում գտնվող հին Օդեոն ամֆիթատրոնի բաց բեմում։
«Այս տարի լրանում է «Սպարտակ» բալետի իմ բեմադրությունը 50 տարին»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յ. Գրիգորովիչը՝ հիշեցնելով, որ առաջին անգամ բեմադրել էր Մեծ թատրոնում, պրեմիերան կայացել էր 1968 թվականի ապրիլի 9-ին։
«Այդ ժամանակվանից «Սպարտակը» եղել է տասնյակ երկրներում, բազմաթիվ անգամ ներկայացվել է նաև Հունաստանում։ Մեծ թատրոնի բեմադրությունն այստեղ առաջին անգամ ներկայացվել է 40 տարի առաջ: Այն ժամանակ էլ ելույթ էինք ունենում Ակրոպոլիսի ստորոտին գտնվող հին մեծ ամֆիթատրոնում, որտեղ 6000 հանդիսական է տեղավորվում»,- հավելել է բալետմայստերը։
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում