Հանրապետության տարածքում ջերմաստիճանը կբարձրանա
21/05/2013 10:13
Նմանատիպ
Մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում, 25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Քամին’ հարավ-արևմտյան’ 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կբարձրանա՝ 8-10 աստիճանով:
Երևանում մայիսի 21-24-ը գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 25-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 18-23 մ/վրկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում