Մեջլիսը հերքել է «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագծի գոյությունը

Ադրբեջանի Միլլի մեջլիսի մամուլի ծառայությունը հերքել է վերջերս տարածված «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագծի մշակման լուրը: Ինչպես տեղեկանում ենք «Contact.az» լրատվական կայքից, խորհրդարանական մամուլի ծառայությունը նշել է, որ Մեջլիսի ոչ մի հանձնաժողովում նման օրինագիծ քննարկման չի դրվել ոչ էլ առաջիկայում նախատեսված է նման բան:

Հիշեցնենք, որ խոսքը վերաբերվում է վերջերս ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, որ Միլի Մեջլիսում նախապատրաստվում է «Ադրբեջանի օկուպացված տարածքների մասին» օրինագիծ, որով խիստ սահմանափակումներ է նախատեսվում ոչ միայն Ադրբեջանի, այլև օտերակրյա քաղաքացիների համար:

Եթե հավատանք Ադրբեջանի խորհրդարանի տարածած տեղեկատվությանը, որ օրինագիծ գոյություն չունի, ապա հարց է առաջանում, թե որտեղից էր «ԱՊԱ» լրատվական կայքը անդրադարձ կատարել օրինագծի առանձին հոդվածների:

Ինչպես տեղեկացնում էր «ԱՊԱ»-ն փաստաթղթի 7-րդ հոդվածում նշվում էր, որ «Ադրբեջանի քաղաքացիները (բացառությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ բանակցություններին մասնակցող կառույցների ներկայացուցիների, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների և Միլի Մեջլիսի կողմից համապատասխան թույլտվություն ստացած անձանց), որոնք կհամագործակցեն Հայաստանի պետական և ոչ պետական կառույցների, դատական և օրենսդիր մարմինների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, պետական և մասնավոր առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների հետ, քրեական պատասխանատվության կենթարկվեն:

«ԱՊԱ»-ի այս հրապարակմանն էր անդրադարձել նույնիսկ «Commonspase.eu» կայքը’ օրինագիծը որակելով կոշտ:

Աննա Բարսեղյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում