Հայաստանի վարպետները ներկայացրին ձեռագործ իրեր
Նմանատիպ
«Ամենակարևորը սերն է, որի միջոցով էլ պատրաստվել է այս ամենը։ Նայեք ինձ, իմ զարդերը, պայուսակը, ամեն ինչ հայկական է»,- ասաց Երևանի զբոսաշրջիկներից մեկը, որ ներկա էր Գաֆէսճեան քանդակների պարտեզում բացված «Իմ ձեռագործ Հայաստան» արհեստների փառատոնին:
Հոկտեմբերի 14-ից մարզերից ժամանած վարպետները ներկայացրին իրենց ձեռագործ աշխատանքները։
«Իմ ձեռագործ Հայաստանը» «Իմ Հայաստան» ծրագրի նախաձեռնություններից մեկն է, որի նպատակն է աջակցել այնպիսի ազգային արհեստների զարգացմանը, ինչպիսիք են՝ փայտի փորագրություն, տեքստիլ, ասեղնագործություն, կավագործություն և այլն։ Ներկայացված աշխատանքները ստեղծվել են «Դիզայներ-արհեստավոր» ուսումնական ծրագրի ընթացքում։ Մոտ 60 արհեստավորներ անցել են վերապատրաստման դասընթացներ։ Ծրագրում ներառված են նաև սոցիալապես անապահով և հաշմանդամություն ունեցող կանայք։
Գայանե Հովսեփյան
Աղբյուր՝ Aaravot.am: