Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը

Ստրասբուրգի Մայր տաճարում ելույթ ունեցավ «Նաղաշ» համույթը

«Աշխարհի կրոնների երաժշտությունը» խորագրով փառատոնի շրջանակներում Ստրասբուրգի Մայր տաճարում կայացավ համերգ, որին, Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության աջակցությամբ, մասնակցեց երաժիշտ Ջոն Հոդյանի «Նաղաշ» համույթը։ Մասնակցում էին նաև երաժիշտներ Սիրիայից, Իրաքից և Նեպալից` ներկայացնելով համապատասխանաբար քրիստոնեական, մահմեդական և հինդուիստական կրոնները: Փառատոնի համակարգողը, բացելով միջոցառումը, հարգանքի տուրք մատուցեց Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին և նշեց Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի փայլուն ընթացքը: «Նաղաշ» համույթը կատարեց «Կարոտի երգեր» հավաքածուի ստեղծագործություններից, որոնք գրվել են 15-րդ դարի բանաստեղծ ու հոգևորական Մկրտիչ Նաղաշի բանաստեղծությունների հիման վրա: Հայկական խումբն առանձնացավ իր կատարումներով և արժանացավ ջերմ ընդունելության: Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում