Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն
Նմանատիպ
Այս տարի լրանում է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակը, միևնույն ժամանակ Հայկական անիմացիայի 80-ամյակը։
«Երկու հոբելյանները միացնելով՝ ունենում ենք տոնական միջոցառումների առիթ։ Ունենալու ենք հիանալի հյուրեր, երևի շատերը, հատկապես մասնագետները, երազում էին նրանց տեսնել Երևանում, մեկ հարթակում՝ իրար հետ շփվելու, աշխատելու համար»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն, անիմացիոն ռեժիսոր, կինոռեժիսոր, նկարիչ և ծաղրանկարիչ Վրեժ Քասունին:
«ՌեԱնիմանիա»-ի 10-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։
Աղբյուր՝ Panorama.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում