Զիդանը կվերադառնա՞ Ռեալ

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսն իսպանական ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ Ժոզե Մոուրինյոյին կարող է փոխարինել ակումբի նախկին ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը:

-Մենք հարգում ենք բոլոր ակումբներին: Մի քանի օր առաջ կապվել ենք «ՊՍԺ»-ի ղեկավարության հետ, սակայն մեզ ասացին’ Անչելոտին դեռևս մեկ տարվա պայմանագիր ունի, այնպես որ’ ոչ մի համաձայնության չենք եկել:

Ինչ վերաբերում է Զինեդին Զիդանին, ապա նա մադրիդիստների սրտերում է ոչ միայն որպես ֆուտբոլիստ, այլև որպես անհատականություն: Նրա հետ կապված ոչ մի որոշում չենք կայացրել, սակայն համոզված ենք’ Զիդանը մեր ամենամեծ հավակնորդներից մեկն է,-ասել է Ֆլորենտինո Պերեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում