Թվեր եք նշում՝ 100 հազար աշխատատեղ, ցույց տվեք մեխանիզմները. Հրանտ Բագրատյան

Երեկ քննարկվում էր կառավարության ծրագիրը եւ հիմա պատգամավորները հայտնում են իրենց կարծիքները: Կառավարության ներկայացրած գործունեության ծրագիրը ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սրտով չէ: Այնտեղ խոսվում է բոլոր ոլորտներից, բացի կառավարության անելիքից: Ինչպես հայտնում է Panorama.am-ը այդ մասին Ազգային ժողովում այսօր շարունակվող կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է Հրանտ Բագրատյանը:

«Կառավարության ծրագրում ներկայացնում եք դատական համակարգի, զբոսաշրջության զարգացման մասին, դա կառավարության ծրագիր չէ, դա ծրագրային թեզ չէ: Կառավարությունը պետք է ասեր’ ես կարող եմ արտադրել այսքան ներդրում, կգեներացնեմ այսքան ներդրում: Սա կլիներ պրոֆեսիոնալ մոտեցում, կառավարությունը պետք է ասեր ինչպես է գեներացնում ներդրումները, ինչպես է տրանսֆորմացնում իրական ներդրումները: Նույնիսկ ներդրումները այս երկրում մոնոպոլիզացրել են, և որոշ հայեր, որոնք ապրում են դրսում, սկսել են արգելակել այս պետության զարգացումը: Կառավարության ծրագիրը պետք է այստեղից սկսել: Ծրագրի նպատակը նա չէ, որ ասենք զբոսաշրջությունը զարգացնում ենք, լավ հյուրանոցներ կառուցում, պետության խնդիրը չէ, պետությունը հյուրանոց չի կառուցում, հասկացեք, վերջապես», -հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

Նա ասաց, որ եթե ինքը լիներ կառավարության փոխարեն ապա երեք կարևորագույն հարցի լուծում կառաջարկեր. «Կարգի բերել հանքարդյունաբերությունը, կարգի եմ բերել ավիացիան ու վերջնականապես կամք դրսևորել ու ասել’ չի լինի թռիչք 350 հազար դրամ տոմոսով, ես դա կանեի հինգ րոպեում, հավատացեք, դա հնարավոր է: Եվ մյուս խնդիրը տաքս-ֆրին ներմուծել այս երկրում վերջապես’ ով էստեղ առևտուր է անում, օդանավակայանում գումար պետք է ստանա: Ուրիշ բան մի արեք, նստեք սա լուծեք»:

Անդրադառնալով գյուղնախարարության խնդիրներին, ինչպես հայտնում է Aravot.am –ը, Բագրատյանը Սերգո Կարապետյանին այսպիսի հարց ուղղեց. «Պարոն գյուղնախարար, 241 հազար տոննա խաղող կա՞: 812 հազար տոննա բանջարեղեն անհնար է արտադրել: Կարտոֆիլի արտադրությունը 645 հազար տոննա անհնարին է: Դա լրիվ սուտ է: Գյուղապետարանները ձեզ լրացնում-տալիս են»:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «100 անգամ ասել եմ՝ խաղողն ինչ ա, տեսեք դուք էդքան բերքատվություն ունե՞ք: Թվերն ուռճացվել են առնվազն 3 անգամ»: Հրանտ Բագրատյանը լուրջ քննադատեց ծրագիրը՝ խոսելով ներդրումները ճիշտ չկառավարելու, մի շարք խնդիրների մասին. «Թվեր եք նշում՝ 100 հազար աշխատատեղ, ցույց տվեք մեխանիզմները: Երեկ պարզեցինք, որ Հայաստանում կա մենաշնորհ, գուցե մի քիչ էլ ճիգ թափենք, ասենք որտեղ է մենաշնորհը, ստվերը կրճատեք:

Գյուղատնտեսության ոլորտում ջերմոցներ կառուցելու համար, առնվազն երեք անգամ ավելացնելու եք, դա ո՞նց եք անելու, կանչելու եք ֆերմերին, ասելու եք ջերմո՞ց կառուցի, ո՞նց եք անելու»:

:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում