Դիրիժոր Դեբորա Վոլդմանը հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
Նմանատիպ
Հյտնի դիրիժոր Դեբորա Վոլդմանը (Բրազիլիա) հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Դիրիժորը կղեկավարի նվագախմբի՝ հոկտեմբերի 28-ին, ժամը 19: 00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգը: Համերգային երեկոյին ՀՊԿՆ-ի հետ որպես մենակատար հանդես կգա Միքայել Նավասարդյանը (թավջութակ):
Համերգային ծրագրում ընդգրկված են Վիլա Լոբոսի, Բախի, Մալերի, Բրուխի, Մոցարտի ստեղծագործությունները: Համերգն անցկացվում է ՀՀ-ում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:
Նշենք, որ Դեբորա Վոլդմանը ծնվել է Սան Պաուլուում, Բրազիլիա: Երաժշտությամբ սկսել է զբաղվել Բուենոս Այրեսում: 2002-ին կատարելագործվել է Ֆրանսիայում՝ Փարիզի երաժշտության եւ պարի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում:
Համագործակցել է այնպիսի մաեստրոների հետ, ինչպիսիք են Կուրտ Մազուրը, Սըր Քոլին Դեւիսը եւ Քշիշտոֆ Պենդերեցկին: Որպես հրավիրյալ դիրիժոր հանդես է եկել մի շարք հայտնի նվագախմբերի հետ:
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում