Մամեդյարովն ու Լավրովը կեղծ բարեկամություն են խաղում
Նմանատիպ
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մաեդյարովը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Նա արդեն հանդիպել է ռուսաստանցի իր գործընկերջ հետ: Ինչպես և կանխատեսելի էր լրագրողներն ամենից շատ կենտրոնացել էին վերջերս Գաբալայի ռադոիտեղորոշիչ կայանի պայմանագիրը չերկարացնելու և Բաքու-Նովոսիբիրսկ նավթամուղի գործարքի դադարեցման պատճառների վրա:
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը, Լավրովը հերքել է Ադրբեջանի հետ հարաբերությունների վատթարացման մասին լուրերը:
«Ես նման գնահատականի հետ համաձայն չեմ: Գաբալայի հետ ամեն ինչ պարզ է. մենք համաձայնության չեկանք գների հետ կապված: Իսկ Բաքու- Նովոսիբիրսկ նավթամուղի գործունեության դադարեցումը ամենևին չի անդրադարձել ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»- ասել է Լավրովը:
Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Բաքու-Նովոսիբիրսկ նավթամուղի գործունեւոթյան կասեցումն ունի միայն տնտեսական պատճառներ: Ներկայումս երկու երկրների միջև պատրաստվում է նոր միջկառավարական համաձայնագիր՝ արտահայտելով նոր տնտեսական իրականությունը:
Մամեդյարովը ևս կոչ է արել չքաղաքականացնել իրավիճակը:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում