Հակակարկտային կայանների տեղադրման վայրերը ուրևէ տրամաբանություն չունեն

Հակակարկտային կայանների տեղադրման վայրերի ընտրությունը ուրևէ տրամաբանություն չունի: Դրանք տեղադրվել են այնտեղ, որտեղ տեղադրողներն ունեն ծանութներ ու բարեկամներ, ինչպես գրում է PanARMENIAN.Net – ը, նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Անհրաժեշտ էր դրանք երկու շարքով տեղադրել Շիրակ-Հոկտեմբերյան-Մասիս ուղղությամբ, քանի որ կարկուտը հիմանակնում այդ հատվածում է վնասներ հասցնում»,-ասաց նա:

Հրաչ Բերբերյանն առաջարկեց օգտագործել ցանցային պաշտպանություն և տեղեկացրեց, որ հարցը երեկ քննարկել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակայանի հետ և ուրբաթ սպասում է նրա պատասխանին: Միության նախագահը վստահեցրեց, որ Իտալիայից ներկրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից:

1 հա համար ցանցի արժեքը կազնմում ընդամենը 2.5 հազար եվրոյին համարժեք դրամ և ծառայում է 15 տարի, իսկ մեկ կայանի արժեքը , որը ներկրվել էր Հոլանդիայից 30 հազար դոլոր է: «Կարելի է ձեռք բերել այս ցանցը և բաժանել գյուղացիներին, որոնք 15 տարվա ընթացքում իրենց եկամուտներից կփակեն այդ ցանցի արժեքը»,-ասաց նա:

Ինչպես հայտնում է Yerkir.am-ը, ըստ բանախոսի’ իհարկե, պետք է գնալ ռեֆորմների’ հույսը դնելով գյուղացու վրա, եւ պետք է ստեղծել գյուղացիական ապահովագրական համակարգ, որտեղ հենց ֆերմերը կլինի այդ ապահովագրական ընկերության բաժնետեր:

«Ես ասել եմ ու կասեմ, որ մեր երկրի դժբախտության պատճառը բանկերն են: Որ ժողովուրդն այսօր գյուղերը լքում-գնում է, դա բանկերի արածն է, որովհետեւ, մարդկանց 30 տոկոս տոկոսադրույքով վարկեր տալով, գյուղացուն ուղղակի սնանկացրեցին: Տեսե’ք’ կառավարությունը փորձում է վարկերի տոկոսադրույքներն իջեցնել, բայց, միեւնույն է, մի մասը այդ ցածր տոկոսներով է վարկ ստանում, բայց մյուս մասն էլի 30 տոկոսով է աշխատում: Գյուղատնտեսությունում, իմ ունեցած տվյալներով, որ միջազգային փորձից է ստացվել, վարկավորումը չպետք է 5 տոկոսից անցնի, որ գյուղացին կարողանա աշխատել ու շահույթ ապահովել»,- նշեց Հրաչ Բերբերյանը:

Բանախոսը կարծիք հայտնեց, որ կարելի է միջազգային փորձն այսօր ներդնել մի մարզում’ փորձնական, այնտեղ ընդամենը 1-2 միլիոն դոլարի չափ գումար ներդնելով, ինչպես նաեւ գյուղացիներին որպես բաժնետեր ներգրավելով, այդ մարզում փորձարկումն անել:

«Եվ կարծում եմ, այդ համակարգը կաշխատի, որովհետեւ դա միջազգային փորձն է, որ այդպիսի գործակալություններում հենց գյուղացին ինքն է բաժնետեր եւ ինքն էլ կառավարում է այդ գործակալությունները»,- ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահը’ հավելելով, որ բանկային համակարգը նույնպես պետք է բերել այն վիճակին, որ գյուղացին ինքը կառավարի, որովհետեւ առեւտային բանկը երբեք գյուղացու համար չի աշխատելու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում