Արամ Մանուկյան. Կա՛մ ժողովուրդը կըմբոստնա, կա՛մ կարտագաղթի

Այսօր ԱԺ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց է, որ կառավարությունն անընդհատ իրեն վստահելու կոչ է անում, սակայն դրա համար ոչ մի առիթ չի ստեղծում:

Պատգամավորը թվարկել է կառավարության խոստումները և հայտնել, որ դրանք չեն կատարվել:

«Խոստացել եք մենաշնորհների դեմ պայքարի մասին, բայց ոչինչ չեք արել. օլիգարխները հարկային դաշտում չեն, փոքր և միջին բիզնեսը պարզապես խեղճացած վիճակում է: Խոստացել էիք մրցակցային դաշտ ստեղծել, դա էլ արված չէ, խոստացել էիք կոռուպցիայի վերացում…»,- Panorama.am-ի փոխանցմամբ ասել է նա, և հավելել’ խոստումների այդ ցուցակը երկար է:

Արամ Մանուկյանը խոսել է նաև արտագաղթից և հիշատակեց «Համերկրացիներ» ծրագիրը:

Նա տեղեկացրել է, որ այդ ծրագիրը Երևանում կասեցվել է՝ մինչև 2016 թվականը լիմիտը սպառելու պատճառով:

Ըստ Արամ Մանուկյանի մյուս մտահոգիչ փաստ էլ այն է, որ մարզերի շատ բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիներ են դառնում՝ ապրելով Հայաստանում: Նրա խոսքով, իշխանության հենարանը կրիմինալն է, որոնց շարքում կան «կին ծեծող մարզպետներ, Վարդանիկ, փող բաժանող, մարդկանց ահաբեկող ՀՀԿ վստահված անձինք»:

Մեկ այլ աղբյուր` Aysor.am-ը նշում է, որ Մանուկյանն անդրադարձել է նաև գազի գնի բարձրացմանը: Վերջինս նշել է, որ ռուսները լեգիտիմացրեցին նախագահական ընտրությունները, «հիմա էլ պատժում են և գազի գին բարձրացնում»:

Վերջում Մանուկյանը հավելել է, որ Կառավարության այս ծրագրով կա՛մ ժողովուրդը գնալու է ըմբոստության, կա՛մ արտագաղթելու է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում