Չորսամյա Անգելինան օգնության կարիք ունի

Անգելինա Միրզոյանը 4 տարեկան է, եւ նրան անհրաժեշտ է գլխուղեղի շտապ վիրահատություն Գերմանիայում։

Երեխայի մոտ հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է, երբ փոքրիկը 1.5 ամսական էր:
Բժիշկները հայտնաբերեցին, ուղեղում առկա արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։

Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միեւնույն է Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։

4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։

Երեխայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ է շտապ վիրահատություն:
Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար:

Փոքրիկ Անգելինային օգնելու համար ստեղծվել է հաշվեհամար’

006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)’ դրամային հաշիվ:

Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 – Գոհար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում