Ուրարտուի արվեստը կներկայացվի Բրիտանական թանգարանում
20/10/2018 21:28
Նմանատիպ
Լոնդոնում՝ Բրիտանական թանգարանում, 2018թ. նոյեմբերի 8-ից 2019թ. փետրվարի 24-ը կգործի «Ես Աշուրբանիպալն եմ, աշխարհի արքան, Ասորեստանի արքան» խորագրով ցուցահանդեսը:
Հայաստանի Փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հայաստանի պատմության թանգարանից Բրիտանական թանգարան է ուղարկել ուրարտական ժամանակաշրջանի առավելապես բրոնզե մանրաքանդակների և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Դրանց փորձաքննությունն իրականացրել են Փորձագիտական կենտրոնի փորձագետ Մարգար Հմայակյանը և հրավիրյալ փորձագետ Հարություն Բադալյանը:
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում