«Իմ սիրտը». Սարոյանի պատմվածքը կդառնա պլաստիլինե մուլտֆիլմ
Նմանատիպ
Ռուսաստանից անկախ մուլտիպլիկատորների խումբը Indiegogo համացանցային հարթակում ակցիա է սկսել ամերիկահայ հայտնի գրող Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» պատմվածքի հիման վրա մուլտֆիլմ նկարահանելու համար ֆինանսական միջոցներ հավաքելու նպատակով։
intermedia.ru-ի հաղորդմամբ, նախագիծը եզակի է ժամանակակից հայրենական մուլտիպլիկացիայի համար, իրենից ներկայացնում է պլաստիլինից պատրաստված լիամետրաժ մուլտֆիլմ stop motion տեխնիկայով։
«Այս ֆիլմը ձեր երազանքը գողանալու քաջության մասին է, նրա վրա քառատրոփ սլանալու երջանկության, կորստի դառնության և ներման իմաստության մասին»,- նշված է մուլտֆիլմի մասին պատմող տեսանյութում։
Արդեն մի քանի տարի է ֆիլմի վրա աշխատանքները շարունակվում են, ներկա պահին նյութի մեծ մասը նկարահանված է։ Կոլորիտը պահպանելու համար բոլոր երկխոսությունները լինելու են հայերեն, կադրից դուրս պատմությունը ռուսերենով ներկայացնելու է կերպարներից մեկը։ Նախատեսվում է ձայնագրությունն անել Հայաստանում։
«Իմ սիրտը» մուլտֆիլմի նկարահանող խմբում են անիմատորներ Վովա Վիշնյակովն ու Մաշա Բոնդարը, օպերատոր Պավել Ուխանովը, նկարիչ Ռուսլան Զեմսկովն ու ռեժիսոր Իլյա Յուդովիչը: Պատմության հերոսներին պատրաստել է անիմացիոն տիկնիկների մասնագետ Իգոր Խիլովը:
Մուլտֆիլմի սաունդթրեկի հեղինակն է «Ձկների հանդիպում» խումբը։
Աղբյուր՝ Panorama.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում