Գազել իմ լեզվի

Գազել իմ լեզվի

Ասում են ինձ անգութ և չար,
Եվ իմ լեզուն է մեղավոր.-
Անսիրտ, անհաշտ և կռվարար,
Եվ իմ լեզուն է մեղավոր:

Ես չեմ կարող չասել խոսքեր,
Որ ճշմարիտ են և տեղին,
Բայց ինձ վրա նստում են թանկ,-
Եվ իմ լեզուն է մեղավոր:

Ես չեմ կարող ասել խոսքեր,
Որ սնամեջ են, անիմաստ,
Բայց ասողին բերում են փառք,-
Եվ իմ լեզուն է մեղավոր:

Խայթել եմ շատ և անտեղի,
Իմ սիրածին տվել եմ ցավ,
Մեծավորիս կոչել համբակ,-
Եվ իմ լեզուն է մեղավոր:

Սիրում եմ կյանքը և մարդկանց,
Սափոր է սիրտս բարության,
Եվ մնացել է համր ու փակ,-
Եվ իմ լեզուն է մեղավոր:

Նաիրի ԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում