Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տալիս

«Հարսնաքարի» գործով դատավարությանը քիչ առաջ ներկայացել է նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը։ Վերջինս հրաժարվել է խոսել լրագրողներին։ Այս մասին հայտնում է «Ա1+»-ը:

Հիշեցնենք,որ նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով էր մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։

Այս պահին Ռուբեն Հայրապետյանը ցուցմունք է տալիս, փոխանցում է «Ա1+»-ը:

Հիշեցնենք, որ նրա ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով էր մահացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը։

Գործով մեղադրյալներ են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը, Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանը և Նորայր Հայրապետյանը: Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին:

Ըստ մեղադրական եզրակացության, ծեծի հետևանքով Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել են «կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը», Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը’ միջին ծանրության վնաս’ առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում