Գարի Քյոսայանը նվեր կանի Երեւանին

Գարի Քյոսայանը նվեր կանի Երեւանին

Աշխարհի բազմաթիվ քաղաքներում համերգներով հանդես եկած, բայց լավագույն քաղաքը Երեւանը համարող ջազային երաժիշտ Գարի Քյոսայանը իր հերթական համերգը նվիրում է մայրաքաղաքի 2800-ամյակին:

«Առավոտի» հետ զրույցում խոսելով իր անցած ճանապարհից՝ ջազի «հնաբնակը» հիշեց, որ 20 տարեկանում արդեն հանդես էր գալիս ԽՍՀՄ-ի մասշտաբով լավագույն ջազ ակումբներում, 18 տարեկանում Մոսկվայի «Մետելիցա» սրճարանում է նվագել եւ տեղի սիրված դաշնակահարն է եղել, նաեւ «Ժեմչուժինա» հյուրանոցում է նվագել: Գարի Քյոսայանը մի դրվագ պատմեց.

«Ընկերներով նստած էինք, էլեկտրաերգեհոն կար` «Վերմոնա»: Ես երգեհոնի գիտակ էի: Ընկերս 10 ռուբլի տվեց իրենց ղեկավարին, խնդրեց, որ նվագեմ: Նվագեցի Ջիմի Սմիթի գործերից մեկը, բոլորը սկսեցին պարել, խնդրեցին մի քանի գործ էլ նվագել: Քիչ անց ղեկավարը տասը ռուբլին վերադարձրեց, ասաց, որ դեռ իրենք պետք է փող տան»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Աղբյուր՝ Aravot.am:

Հետևեք մեզ նաև Telegram-ում