Իմաստությունն ու սրբությունը
25/10/2018 20:59
Նմանատիպ
Իմաստունն ու ծերը հանդիպեցին:
– Քեզ համար ի՞նչն է կարևոր, հա՛յր,- հարցրեց իմաստունը:
– Սրբությունը՝ Աստծո և մարդկանց առաջ մաքուր լինելը:
– Է՜հ, հա՛յր, իմաստությունն ավելի կարևոր է:
– Եվ ո՞րն է իմաստությունը, – հարցրեց ծերը:
– Չարը բարուց տարբերելու ունակությունն է, – պատասխանեց իմաստունը:
– Իսկ սրբությունը բարին գործելու և չարից զերծ մնալու ունակությունն է: Արդ, իմաստությունն արդյո՞ք դեպի սրբություն տանող աստիճան չէ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի
Աղբյուր՝ Surbzoravor.am: