Հայ շախմատիստը բաժանեց 1-5 տեղերը Հոլանդիայի օփենում
21/05/2013 21:40
Նմանատիպ
Միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը Հոլանդիայի Լիմբուրգ քաղաքում ավարտված օփենում 7 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ բաժանեց 1-5-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Հովհաննիսյանն արժանացավ երկրորդ մրցանակին: Այս մասին գրում է Armchess.am-ը:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց գրոսմայստեր Վլադիմիր Դոբրովը (Ռուսաստան):
Մրցաշարին մասնակցում են 101 շախմատիստներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում