Սիփան Շիրազ․ կարդում է հեղինակը
26/10/2018 22:25
Նմանատիպ
Մերկությունդ հագիր
Օրը մանկան նման կբաժանվի մորից,
Ու հորական հուշը կծանրանա,
Շուտ խաբվեցիր չլուտ էս ծառերից,
Մերկությունդ հագիր, մերկացիր ու գնա:
Հետո, անջուր կյանքը կխենթանա,
Անջուր ժամեր կգան նոր ու նորից
Կիսատ մորից կիսատ զավակ քեզ կմնա,
Չբեր մի օր կմնա քեզ մեռած մորից:
Չբեր ժամեր կանցնեն, կանցնեն մորդ մոտից,
Հետո հորդ կիսադեմը կզարմանա,
Բան չմնաց քո անգլուխ առավոտից,
Գիշերվա մեջ առավոտից ԲԱՆ ՉԻ ՄՆԱ:
Ու կարթնանա աշնան շունչը մահվան մոտից,
Ունայնության վրա հուշը կծանրանա,
Չլուտ օրեր կկախվեն ցուրտ առավոտից,
Մերկ օրերդ հագիր, մերկացիր ու գնա:
1994
Հետևեք մեզ նաև Telegram-ում