Հակահեղափոխական պահվածքով պաշտոնյան բժշկական համայնքից ներողություն խնդրելու փոխարեն պիտակավորում է ԶԼՄ-ներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեկ Times.am-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներձագին օգնական է նշանակել, ինչպես նաև կնոջ մեկ այլ ազգականին ևս աշխատանքի է տեղավորել իր ղեկավարած հիմարկում: Times.am-ը փորձել էր կապ հաստատել Վանեսյանի հետ, սակայն վերջինս հարկ չէր համարել պատասխանել հեռախոսազանգերին, իսկ նյութի հրապարակումից հետո Հոգեկան առողջության կենտրոնի սոցցանցի էջում կեղծիք որակեց հրապարակումը:
«Որոշ հակահեղափոխական լրատվամիջոցներ սկսել են ինֆորմացիա տարածել, որ ՀԱՊԱԿ տնօրենի օգնականի հաստիքին աշխատելու համար ՀԱՊԱԿ ՓԲԸ տնօրենն ընդունել է իր աներձագ Սերգեյ Բեկչյանին և մեկ այլ հաստիքում աշխատելու համար իր բարեկամ ոմն Սուրեն Բեկչյանի։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀԱՊԱԿ ՓԲԸ տնօրենն ունի մեկ օգնական և նա Սահակ Զադոյանն է, իսկ Սուրեն Բեկչյան աշխատակից չունենք։ Ամաչեք ապատեղեկատվություն և ստոր ստեր տարածելուց և պահանջում ենք հերքում»,-նշված էր Վանեսյանի ղեկավարած հաստատության արձագանքում։
Եթե ստեղծված իրավիճակում կա մեկը, ով ամաչելու բան ունի, դա սեփական անհավասարակշիռ վարքով բազմիցս աչքի ընկած Նարեկ Վանեսյանն է, ով պաշտոնը ստանալուց հետո որերորդ անգամ աչքի է ընկնում գռեհիկ ու անթույլատրելի վարքով՝ այդ ընթացքում աջուձախ հայտարարելով, թե Առողջապահության նախարարի ընկերն է ու իրենց դեմ խաղ չկա: Վանեսյանը հակահեղափոխական է որակում լրատվամիջոցներին մինչդեռ իրական հակահեղափոխականը հենց ինքն է, քանի որ իր կեցվածքով ու վարքով բնավ չի տարբերվում նախկին իշխանության կողմից հովանավորվող քրեական տարրերից: Հեղափոխությունը առաջին հերթին հենց արժեքների փոփոխություն է ենթարդում: Իսկ Նարեկ Վանեսյանն, դատելով իր պահվաքծից ու հայտարարություններից, լավ չի ընկալել հեղափոխության նպատակն ու բովանդակությունը:
Հավելենք, որ Times.am-ը պահանջում է, որ Նարեկ Վանեսյանը հրապարակի իր ղեկավարած Հոգեկան առողջության կենտրոնի հաստիքացուցակն ու տաբելը, քանի որ մեր աղբյուրը պնդում է, որ ստուգված փաստեր է հաղորդել: Չհրապարակելու դեպքում Նարեկ Վանեսյանը ստիպված կլինի հրապարակավ ներողություն խնդրել տասնյակ լրատվամիջոցների բարի համաբավը արատավորելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում