Իսկ ինչու՞ ներել…
Նմանատիպ
Թշնամու հրոսակները հարձակվում են մի քաղաքի վրա: Բնակիչները փախչում են դեպի գետը` անցնելու համար մյուս ափ, որպեսզի փրկվեն: Ծանր քայլերով, քրտինքը երեսին գետին է մոտենում մի արհեստավոր` մի հսկա պարկ ուսին շալակած:
Ափի մոտ կանգնած մի փոքրիկ նավակի միջից մի մարդ ասում է.
– Եղբայր, պարկդ թող ու մտիր նավակ: Այն կարող է միայն երկու մարդ տեղափոխել դեպի փրկության ափ:
Արհեստավորը պատասխանում է.
– Չեմ կարող իմ պարկը թողնել ու դրանից հրաժարվել: Այն լցված է այն քարերով, որոնցով քաղաքի մեր բնակիչներն ինձ հարվածել են ու ցավ պատճառել: Իսկ ես դրանք հավաքել եմ ու մյուս ափ պիտի անցկացնեմ, որ նույն քարերով ինձ ցավ պատճառողներին հարվածեմ:
– Եղբայր, դու այդպես և նավակը կխորրտակես, և ինձ և քեզ քո պարկի հետ միասին:
Արդ, դատարկիր այն ու նավակ մտիր:
Սակայն արհեստավորը պարկը դնում է գետնին, բացում պարկի բերանը, հանում տարբեր չափերի քարերը ու մինչև հիմա որոշում, թե ինչ մեծության և չափի քարերը թողնի իր պարկում…
Պարկերը շալակած երկնքի արքայություն մտնելն անհնար է…, մանավանդ, երբ թշնամին մեղքի միջոցով ներխուժել է մեր կյանք, իսկ մենք դեռևս որոշում ենք, թե ինչ չափի քարերը թողնել մեր պարկում….
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում