Երևանում են հավաքվելու միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ
27/10/2018 21:12
Նմանատիպ
Նոյեմբերի 7-ին Մաշտոցյան Մատենադարանի գիտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 4-րդ միջազգային գիտաժողովը:
Մատենադարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ամենամյա գիտաժողովին մասնակցելու են միջազգային համբավ վայելող նարեկացիագետներ Ժան-Պիեռ Մահեն, Թեո Մաարտըն վան Լինտը, Ռոբերտա Էրվինը, Գրիգոր Պըլտյանը և ուրիշներ:
Գիտաժողովի ավարտին տեղի կունենա գրքերի շնորհանդես, այդ թվում՝ կներկայացվի Գրիգոր Նարեկացու «Մատեան»-ի վերջերս հրատարակված հոլանդերեն թարգմանությունը:
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում