Հայրիկյանը՝ լրագրողին. «Ջանիկ, ես հանգստանում եմ»

Արտերկրում բուժումն օգուտ տվե՞ց’ երեկ «Հրապարակ»-ի թղթակիցը հետաքրքրվել է Պարույր Հայրիկյանից: «Իհարկե, առաջընթաց կա»,-պատասխանեց:
Հիշեցնենք, որ Հայրիկյանը մահափորձից հետո կառավարության տրամադրած 20 միլիոն դրամով մեկնեց Բելգիա՝ բուժումն այնտեղ շարունակելու նպատակով: Այս ընթացքում մեկնարկեց մահափորձի գործով դատավարությունը:

Հայրիկյանը, սակայն, հրաժարվել է պատասխանել թերթի մյուս հարցերին: Մասնավորապես՝ պատրաստվո՞ւմ է դատարանում ցուցմունք տալ կամ՝ գո՞հ է նախաքննության ընթացքից, թե՞ ոչ: «Ջանիկ, ես որևէ հարցի չեմ պատասխանում: Ես հանգստանում եմ: Ամենայն բարիք»,-եղել է պատասխանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում