Ակունք․Ուստա Չալե

Ակունք․Ուստա Չալե

Ես աղջիկ եմ, ես ու ես,
Ես էլ ունեմ էրկու եզ,
Մորթին կերանք մացի ես,
Հըմի չունեմ լծու եզ,
Ուստա չալե:

Ով չի ուզի Կտրիճ Դավոն,
Կտրիճ Դավոն լավ ըլնի,
Սուփրեն փռած գառ խորոված,
Կարմիր գինին շատ ըլնի:
Ուստա չալե:
Ով չի ուզի Կտրիճ Դավոն
Լավ ըլնի,
Սուփրեն փռած գառ խորոված,
Կարմիր գինին շատ ըլնի:
Ուստա չալե:

Կտրիճ Դավոյի
Չարխի թելերն ա էրգեն,
Կտրիճ Դավոն
Մենձավորներից էրգեն,
Ձունա իջել սարերին,
Կտրիճ Դավոն
Կարոտելա իր յարին:

Ուստա չալե:
Կտրիճ Դավոյի
Չարխի թելերն ա նըխշուն,
Կտրիճ Դավո, չվախենաս,
Ես քե կառնեմ էս աշուն,
Էլի նորը նորել ա,
Կտրիճ Դավոն
Սիրած յարին գտել ա:
Ուստա չալե:
Ով չի ուզի Կտրիճ…

Հատված  «ԵՐԳ-ԵՐԳՈՑ» հաղորդաշարից

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում