Ռուբեն Ասատրյան. Խաչատրյանի փառատոնի հագեցած ծրագիր բացահայտում է խաչատրյանական ամբողջ աշխարհը
Նմանատիպ
Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դաշնակահար Արմեն Բաբախանյանը կատարել են Խաչատրյանի՝ ավելի քան կես դար հայկական համերգասրահներում երբևէ չկատարված Կոնցերտ-ռապսոդիան դաշնամուրի և նվագախմբի համար։ Նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ համերգը ղեկավարել է դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
«Հայաստանում այս գործի ընդամենը մեկ կատարում է եղել։ Ես դեռ պատանի էի, որքան հիշում եմ՝ ռուս դաշնակահար է այն ներկայացրել։ Դրանից հետո Խաչատրյանի այս Կոնցերտ-ռապսոդիան անարդարացիորեն անուշադրության է մատնվել և այլևս չի ներկայացվել։ Սա շատ հետաքրքիր, միևնույն ժամանակ տեխնիկապես բարդ ստեղծագործություն է ինչպես մենակատարի համար, այնպես էլ՝ դիրիժորի, որը պետք է պատրաստ լինի այս ամբողջ համակարգը ճիշտ ղեկավարելու։ Այստեղ երաժշտական փիլիսոփայություն կա, որը հասկանալը բավականին հասունություն է պահանջում»,- ասել է Ռուբեն Ասատրյանը։
Դիրիժոր Ասատրյանը նշել է, որ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնն ունի հագեցած ծրագիր, որը երաժշտասերների համար բացահայտում է Խաչատրյանական ամբողջ աշխարհը։
Աղբյուր` Panorama.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում