Մոսկվայում նշվել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Մոսկվայում նշվել է Ջիվան Գասպարյանի 90-ամյակը

Մոսկվայի «Զարյադե» համերգասրահում նշվել է Հայաստանի ժողովրդական արտիստ դուդուկահար, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանի 90-ամյակը։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ համերգին համաշխարհային ճանաչում ունեցող վարպետը կատարել է հայկական ժողովրդական երգեր և այլ ստեղծագործություններ։

Համերգը կազմակերպվել էր ՌԴ-ում Հայաստանի դեսպանության աջակցությամբ։ Լեգենդար դուդուկահարի ծնունդը շնորհավորել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
Հոբելյանական համերգին ներկա են եղել ռուս քաղաքական, մշակութային գործիչներ, հայկական համայնքային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Ջ. Գասպարյանի 90-ամյակը լրացել է հոկտեմբերի 12-ին։ Panorama.am-ը դուդուկահարից տեղեկացել էր, որ նոյեմբերի 26-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մշակույթի նախարարության կողմից կազմակերպվելու է իր 90-ամյակին նվիրված համերգ։

 

Աղբյուր` Panorama.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում