Դատավորը շարի՞կ էր գլորում դատական նիստի ժամանակ

Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, որը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ «Հայ ազգային կոնգրես»-ի ներկայացրած հայցի քննության գործով 5-հոգանոց կազմի դատավորներից մեկն է, նախօրեին՝ դատական նիստի ժամանակ, սենսորային հեռախոսով խաղ է խաղացել: Անգամ նրա հեռախոսից բարձր երաժշտություն է լսվել, ինչն առաջացրել է նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի և կազմի մյուս անդամների ժպիտը:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, դատավոր Ղազարյանն ասել է. «Ապատեղեկատվություն է, նման բան չի եղել, ես նիստերի դահլիճում զբաղվում եմ նիստերով և խաղ չեմ խաղում: Այո, չեմ ժխտում, նիստի ժամանակ ինձ մոտ եղել է հեռախոս, և այն ձայն է հանել: Մենք՝ որպես նիստին մասնակցողներ, հետևում ենք նիստի ընթացքին և ժամին նայելու համար միացրեցի հեռախոսը, որը ձայն հանեց: Ընդամենը դա է եղել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում