Դաշնակահար Բորիս Բերեզովսկու ելույթը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի փառատոնի փակման համերգի ընթացքում
01/11/2018 21:41
Նմանատիպ
Դաշնակահար Բորիս Բերեզովսկին Երևանում հանդես կգա նոյեմբերի 13-ին՝ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի փակման գալա համերգին։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին նախատեսված էր դաշնակահարի ելույթը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, սակայն այն հետաձգվել էր երաժշտի հիվանդության պատճառով։
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 31-ի համերգի համար վաճառված տոմսերը ուժի մեջ են նոյեմբերի 13-ի համերգի համար։
Երևանյան համերգի ընթացքում Բորիս Բերեզովսկին կներկայացնի Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգի ընթացքում ելույթ կունենա նաև ջութակահար Դենիել Ռոհնը՝ կատարելով Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
Աղբյուր՝ Irates.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում