Ահմադինեժադի շանտաժն ուշադրության չարժանացավ
Նմանատիպ
Հունիսի 14-ին Իրանում կկայանան նախագահական ընտրություններ, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել հարյուրավոր թեկնածուներ(686), որոնց թվում’ նաև կանայք:
Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության սահմանադրության, գրանցված թեկնածուների հաստատումը տեղի է ունենում Իրանի Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից: Պահապանների խորհուրդը 12 անդամներից կազմված մարմին է, որը ենթարկվում է երկրի Գերագույն ղեկավար Այթոլլահ Ալի Խամենեին:
Խորհրդակցությունների արդյունքում այդ մարմինը հաստատել է առաջադրված թեկնածուներից ընդամենը ութին: «Farsnews agency»-ի տեղեկացմամբ, հաստատված ութ թեկնածուների թվում են՝ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցորդ Սայիդ Ջալիլին, Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Ղոլյամ Ալի Հադադ Ադելը, Իրանի արտաքին գործերի նախկին նախարար Ալի Աքբար Վելայաթին, Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բաղեր Գալիֆանը, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, Քաղաքական նպատակահարմարության որոշման խորհրդի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Հասան Ռուխանին, Իրանի նախկին փոխնագահ Մուհամեդ Ռըզա Արեֆը, կապի նախկին նախարար Սայիդ Մուհամեդ Գարազին:
Սակայն առաջադրված թեկնածուներից չի հաստավել նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին և Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին, ովքեր գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մոտ դաշնակիցն են, հայտնում է «BBC»-ին: Հիշեցնենք, որ Ահմադինժադը սպառնացել էր Պահապանների խորհրդին իր նախընտրաժ թեկնածուներին չհաստատելու դեպքում կհրապարակի նախկին ընտրությունների վերաբերյալ գաղտնի փաստաթղթեր: Սակայն նրա այս հայտարարությունը բավականին թանկ էր արժեցել, քանի որ գործող նախագահին ձերբակալել և յոթ ժամ հարցաքննության էին ենթարկել:
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում