Անցկացվեց «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության փառատոն
Նմանատիպ
Ավետիք Իսահակայանի տուն-թանգարանում առաջին անգամ անցկացվել է «Կեղնի չի էղնի» բարբառային հեքիաթասացության մրցույթ-փառատոն, որին մասնակցել են տարբեր մարզերի ներկայացուցիչներ: Մրցույթին ներկայացվել են հեքիաթներ տաս բարբառներով:
Փառատոնի նպատակը կորսված բարբառները վերականգնելն ու նոր սերունդներին փոխանցելն է: Կարևորելով այսօրինակ ձեռնարկների իրականացումը Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆիա Հովսեփյանը նշել է, որ այսօրինակ փառատոնների միջոցով պահպանվում են մեր բարբառները. «Մեր ազգը բազմագույն բարբառներ ունի և այդ բարբառներից շատերը մոռացվել են, շատերը մոռացման եզրին են և նմանատիպ միջոցառումները լավագույն օրինակ են բարբառների պահպանման , վեր հանման և տարածման համար : Միջոցառումը հնարավորություն ընձեռեց նաև մեր երեխաների մտքի գոհարները դուրս բերենք դարակներից և ներկայացնենք հանդիսատեսի դատին»:
Նշենք, որ մրցույթի հաղթող ճանաչվածներին տրվել է երկու ոսկե, երկու արծաթե մրցանակներ, ինչպես նաև խրախուսական նվերներ`գեղեցիկ հեքիաթ պատմելու և հայերենի բարբառը պահպանելու համար:
Շիրակի մարզպետարան
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում