Արտույտների ագարակը գրքի հեղինակը՝ Արցախում
Նմանատիպ
17 2018 թ. Հոկտեմբերի 23-ին CINF հիմնադրամի խորհրդի անդամներ Շվոն Նաշ-Մարշալն ու Անտոնիա Արսլանը Արցախ էին ժամանել տոնակատարության, նոր սկիզբների, հույսի և ուրախության եռօրյա այցելության համար: Նրանց ուղեկցում էին Փրոֆ․ Արսլանի զարմիկը՝ Նշան Նահիկյանը, Տիտո դե Լուկան` Tri-Veneto-ի նորանշանակ CINF-ի խորհրդատու, Էնրիկո Դալ Բիանկոն և CINF- ի տարածաշրջանային համակարգող՝ Կարեն Քաբրջյանը:
CINF հիմնադրամի առաքելությունն է պահպանել Մերձավոր Արեւելքի և Կովկասի հնագույն քրիստոնեական ավանդույթներն ու մշակույթները իրենց բազմազանության մեջ, հզոր և բարգավաճ քրիստոնյա համայնքների տեսլականով, որոնք կկարողանան կանգնել իրենց իրավունքների համար, պաշտպանել իրենց դատը, ապրել առանց վախի, հաղորդակցվել միմյանց հետ և մասնակցել ճշմարտության, արդարության, խոհեմության, իմաստության և առաքինության վրա հիմնավորված խաղաղության զարգացմանը և հաստատմանը աշխատանքին:
Հիմնադրամի հիմնադիրներն են հանրահռչակ Իտալահայ գրող, «արտույտների ագարակը» գրքի հեղինակ՝ Անտոնիա Արսլանը, վերջինիս հոգեզավակ, նոր լույս տեսած, Հայոց ցեղասպանության նվիրված «The Sins of the Fathers: Turkish Denialism and Armenian Genocide» գրքի հեղինակ՝ Փրոֆ․ Շվոն Նաշ-Մարշալը, և ԱՄՆ-ում հայտնի փաստաբան Տիկ․ Ռիթա Մահտեսյանը։
Այցը ինտենսիվ էր: Այն ներառում էր հանդիպումներ և ժողովներ մի կողմից CINF- ի խորհրդի անդամների և մյուս կողմից Արցախի կառավարության աշխատակիցների, Արցախի բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարների, CINF- ի ուսանողների, և տեղական գործարարների միջև, որի նպատակն էր ոչ միայն գնահատել 2018 թ.-ին CINF- ի և Արցախի կողմից իրականացված աշխատանքը, այլ նաև ընդլայնել CINF-ի համագործակցությունը Արցախի կառավարության և բարձրագույն կրթական հաստատությունների հետ:
CINF-ը և Արցախի կառավարությունը նշեցին իրենց գործընկերությունն ու բարեկամությունը համատեղ կազմակերպելով մշակութային միջոցառումներ Արցախի ժողովրդի համար: Պարգևատրման արարողություն տեղի ունեցավ CINF-ի 2018 թ․ ամառային դասընթացներն ավարտած ուսանողներին և առաջին ոչ պաշտոնական Ethics Bowl միջոցառման մրցանակին արժանացած ուսանողական խմբին։ Կայացավ նաև Շվոն Նաշ-Մարշալի «Հայրերի մեղքը – Թուրքերի մերժողականությունը և Հայոց ցեղասպանությունը» գրքի հայերեն թարգմանության առաջին ելույթը, որը հեղինակը նվիրեց Արցախին: Ցուցադրվեց Ազատ Վարդանյանի հայկական պրեմիերան Ararat: La Montagna Misteriosa:
Այցելությունը նաև լի էր անակնկալներով։ Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանը որպես հարգանքի տուրք՝ Դոկտորի պատվո աստիճան պարգևեց Անտոնիա Արսլանին, հայկական մշակույթին ունեցած իր արտասովոր ներդրումների համար, նաև բակալավրի պատվո աստիճան Տիտո դե Լուկա-ին:
Այցը, հանդիսանում էր ամենից առաջ՝ վերամիավորում դասախոսների, ուսանողների և բարեկամների, լի կենացներով, խոստումներով բոլորի կողմից կրկին հանդիպելու Մարտ ամսին՝ մեկնարկելու CINF-ի և Արցախի համատեղ ծրագրերը 2019 թվին:
Կարեն Քաբրջյան
Աղբյուր՝ Aravot.am:
Հետևեք մեզ նաև Telegram-ում