Ադրբեջանի սուտը կարող է զրկել 3 տարով «Եվրատեսիլը» հեռարձակելու իրավունքից
Նմանատիպ
«Եվրոտեսիլ»-ն ավարտվեց, իսկ կրքերը դեռ շարունակվում են: Ադրբեջանը այնաքան լուրջ է վերաբերվում այդ մրցույթին, որ կարծես Արցախյան հիմնախնդիրը լինի: Ինչպես Արցախյան հարցն է փորձում լուծել կեղծ և անարդար ճանապարհով, անյպես էլ, այս սովարական մրցույթին վերաբերվում է նույն կերպ: Ինչ արած այդ երկրի բնույթը այդպիսին է: Այնտեղ տիրում է կեղծիքն ու սուտը: Ինչպես մեր պապերը ասում են. «եթե ապրանքը տիրոջը չքաշի, կասեն գողանովի է»: Դե ինչպիսի սուտ նախագահ, այպիսի էլ երկիր:
«Եվրոտեսիլ» երգի մրցույթը հերառձակող ադրբեջանական ITV հեռուստաընկերությունը կարող է երեք տարով զրկվել մրցույթին մասնակցելու իրավունքից, կամ տուգանել ձայների անհավասար հաշվարկի համար: Ինչպես հայտնում է Emedia.am, այդ մասին է գրում РИА НОВОСТИ գործակալությունը՝ հղում անելով«ՅՈՒՍՏ» իրավաբանական ֆիրմայի փաստաբան Դենիս Շումսկիին:
Պաշտոնապես մրցույթի մասնակիցներ համարվում են ոչ թե երկրներն, այլ Եվրոպայի հեռարձակողների միության անդամ-հեռուստանկերությունները: Այդ իսկ պատճառով առավել հավանական արդյունքը կլինի պատժամիջոցների կիրառումը հեռարձակող հեռուստաընկերության նկատմամբ:
Նախօրեին Ադրբեջանի իշխանությունները վերհանեցին բջջային կապի խոշորագույն օպերատորների տվյալները, որոնց համաձայն, ադրբեջանցիների կողմից տրված ձայների ճնշող մեծամասնությամբ, «Եվրոտեսիլում» Ռուսաստանը գրավել է երկրորդ տեղը ու պիտի վաստակեր 10 միավոր։
Քվեարկության արդյունքների հրապարակման օրը, սակայն, Ադրբեջանը Ռուսաստանին բալլեր չտվեց։ Ռուսաստանն, իր հերթին, 12 միավորը շնորհել է ադրբեջանցի կատարողին Ձայների «անհետացման» թեման շոշափվել էր նաև մայիսի 21-ին Մոսկվայում կայացած ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։ Հիշեցնենք, որ «Եվրոտեսիլ-2013»-ը տեղի է ունեցել շվեդական Մալմո քաղաքում, մայիսի 14-18–ը։ Ռուսաստանի ներկայացուցիչը՝ Դիանա Գարիպովան գրավել էր հինգերորդ տեղը:
Արուսյակ Սիմոնյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում