Ո՞րն է իսկականը’ ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ. կողմնորոշվե՛ք պարոնա՛յք

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը կառավարության ծրագրի քննարկման ժամանակ արատահերթ ելույթ է ունեցել Ազգային ժողվում:

Վերջինս նշել է, որ Հայաստանի զարգացման համար, ցավոք, այլ ծրագիր, քան կառավարության ներկայացրած ծրագիրն է, գոյություն չունի:

Ինչպես հայտնում է Henaran.am-ը’ Աշոտյանը նշել է. «Ասում են’ կառավարությունը ձախողված է, բայց հիշենք’ այս երկու տարիների ընթացքում ո՞վ է ձախողվել, ո՞վ չի կարողացել հավաքել անգամ ավելի շատ ձայն, քան անվավեր քվեաթերթիկների թիվն էր այս ավագանու ընտրություններում:

Օգտագործում եք «թաղի խուժան» բառը, իրենց պիտակավորում եք գուցե ոչ ձեր ճաշակով հագուստի համար, բայց նրանք էլ ՀՀ քաղաքացիներից են: Հանգստացնեմ մեր դաշնակցական ընդդիմախոսներին’ մեր դասերը լավ ենք սերտել»,-ասել է Աշոտյանը:

ԿԳ նախարարը հիշել է, 90-ականներն ու նշել. «ՀԱԿ, ՀԱԿԿ, ՀՀՇ… դա նման է այն բանին, որ 90–թվականներին գոյություն ուներ 5 հատ Ласковый Май … Մեր ընդդիմադիրների կողմից կային փայլուն ելույթներ: Եթե եվրատեսլիյան իրականության մեջ լինեի, չէի իմանա 12 միավոր ում տայի’ Վահան Հովհաննիսյանի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, Հրանտ Բագրատյանի՞ն, թե՞ Արծվիկ Մինասյանին. ես, իհարկե, այդ ելույթների հետ համամիտ չեմ, բայց իրոք փայլուն ելույթներ էին»:

Մեկ այլ աղբյուր’ Report.am-ը գրում է, որ Աշոտյանն  ասել է. «Ե՞րբ ժողովուրդն ավելի շատ հիասթափվեց, որ Սերժ Սարգսյանն առաջադրեց իր թեկնածությո՞ւնը, թե՞ որ ընդդիմությունն ամպագորգոռ հայտարարություններից հետո թեկնածու չառաջադրեց նախագահական ընտրություններում»:

Նախարարը նաև հարցադրում է կատարել. «Կներեք, որ ասում եմ’ ո՞րն է իսկականը’ ՀԱԿ խմբակցություն, ՀԱԿ կուսակցություն, ՀԱԿ դաշինք, ՀՀՇ: Ո՞րն է իսկականը, կողմնորոշվե’ք, պարոնա’յք: Իրականացրե’ք լիբերալ ուժերի համախմբումը»: 

Haynews.am-ն էլ իր հերթին գրում է, որ Արմեն Աշոտյանը անդրադարձել է նաեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի’ նախօրեին արված այն հայտարարությանը’ թե ձեզ վստահել պետք չէ, ձեզ պատժել է պետք:

«Դուք մեզ ուզում եք պատժել, բայց մենք ձեզ ներել ենք’ չմոռանալով: Մենք ասում ենք ‘ աշխատելու ենք միասին, պետությունը համակարգչային խաղ չէ, այստեղ չկան ռենջերներ՝ ընդդեմ սև ուժերի, ու «գեյմ օվըր» չի լինի: Անգամ եթե դեմ քվեարկեք Կառավարության ծրագրին, դա չի ազատի ձեզ երկրի հանդեպ ունեցած պատասխանատվությունից»,-նշել է նա:

Աստղիկ Սահակյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում