Սաակաշվիլու «ժողովրդավար» Վրաստանը քանդվում, թե՞ ավելի արդար է դառնում
Նմանատիպ
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար, նախկին վարչապետ և Վանո Մերաբիշվիլին հարցաքննությունից հետո ձերբակալվել է, տեղեկացնում է Грузия online-ը։ Իսկ արդեն Մայիսի 22-ին նրա փաստաբան Գոգիտա Գաբաիձեի խոսքերով, Մերաբաշվիլու տանից տարբեր արժույթների խոշոր գումար է առգրավվել:
Առկա տեղեկություններով՝ Մերաբիշվիլին մեղադրվում է զբաղվածության ծրագրի գործով, ինչպես նաև «Միացյալ վրացական բանկի» 28-ամյա աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության (2006թ.) և մայիսի 26-ի ակցիան ցրելու համար։
«Միացյալ ազգային շարժում» կուսակցությունում բանտարկությանը քաղաքական երանգավորում են տալիս և կապում Իվանաշվիլու անվան հետ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հատուկ բրիֆինգում անդրադարձել է իր թիմակցի ձերբակալությանը և նշել. « Հասարակությունը պետք է հասկանա, թե ինչ կարող է հաջորդել նախկին վարչապետի ձերբակալությանը: Ուկրաինայում ևս նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալեցին և Ուկրաինան ներկայումս հայտնվել է միջազգային իզոլիացիայի մեջ: ԱՄՆ-ն և Եվրոմիությունը սառեցրել են հարաբերությունները Ուկրաինայի հետ: Նույնը կսպասվի նաև Վրաստանին»: Սաակաշվիլու խոսքերն է մեջբերում «Geotimes.ge»-ն:
Ընդդիմադիր պատգամավոր Գեորգի Գաբաշվիլին նշել է, որ Վանո Մերաբաշվիլուն ձերբակալելով, Իվանիշվիլին իր ճանապարհից հեռացրել է քաղաքական հակառակորդին և դա բոլորվին կապ չունի արդարության հետ:
Ի պատասխան՝ Վրաստանի նախագահ Բիձինա Իվանաշվիլին «civil.ge»-ին տված հարցազրույցում նշել է. « Կարծում եմ, ԱՄՆ-ում և Եվրոպայում շատ լավ են հասկացել, որ մեր արդարադատությունը ընտրողաբար չի գործում: Եթե անգամ նախագահն է խախտել օրենքը, ապա նա ևս պետք է պատասխանատվության ենթարկվի: Մենք առաջնորդվում ենք իրավական , այլ ոչ թե քաղաքական դրդապատճառներով:»
Աննա Բարսեղյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում