Մերկության օր Facebook-ում
Նմանատիպ
Lenta.ru-ն վկայակոչելով «Մետրո» թերթին՝ հայտնում է, որ ֆրանսիացիները ֆեսբուքյան մերկության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել:
Ակցիայի մասնակիցները մայիսի 20-ին ստեղծել են «Մերկության օր Facebook»-ում («La Journée du nu sur Facebook») հատուկ խմբում, որտեղ ներգրավվել են մերկ մարդկանց լուսանկարներ:
Որոշ օգտատերեր էլ խմբի զարգացման համար իրենց մերկ նկարներն են տեղադրել, իսկ մի մասն էլ ներկայացել են հայտնի մերկ արվեստի գործերով: Սակայն մի քանի ժամ անց Facebook-ի մոդերատորները խումբը ջնջել են սոցցանցից:
«Մերկության օր Facebook»-ում ակցիային մասնակցելու համարձանկություն են հայտնել մոտ 8000 ֆրանսիացիներ: Ակցիայի հեղինակն է փարիզյան լուսանկարիչ Ալեն Բեշալը (Alain Bachellier), ում մեկնաբանությամբ այն ուղղված է անհարկի գրաքննության դեմ: Թերթը նշում է նաև, որ միջոցառումը համընկնում է Արելի եվրոպական «Նյու» փառատոնի փակման օրվա հետ:
Facebook-ը խստիվ արգելում է հրապարակել մերկ լուսանկարներ: Արգելքի տակ է ընկել նույնիսկ հայտնի արվեստի գործեր և լուսանկարներ: Մի էկսպոնատի լուսանկարի պատճառով սոցցանցը արգելափակել է փարիզյան ժամանակակից արվեստի Ժե-դե-Պոմ թանգարանի պաշտոնական էջը: Միևնույն ժամանակ, ցանցային ադմինիստրատորները սպառնացել են՝ ամբողջությամբ ջնջել էջը, եթե նման բան կրկնվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում